Նա արժանի է գովասանքի, բայց ես աշխարհի լավագույն շախմատիստն եմ. Կարլսենը՝ Գուկեշի ուժի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դդ.p

Նորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը շարունակում է իրեն, այլ ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին աշխարհի լավագույն շախմատիստ համարել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Սակայն Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի Դին Լիժենին, որը շախմատային թագի համար պայքարում հաղթել է ռուս Յան Նեպոմնյաշչուն։ 2024 թվականի դեկտեմբերին Գուկեշը հաղթել է Դին Լիժենին և դարձել պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։

«Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի՝ ինչպես աշխարհի չեմպիոնի կոչման խաղում, այնպես էլ հավակնորդների մրցաշարում հաղթանակի համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է աշխարհի լավագույն շախմատիստին, ես դեռ համարում եմ, որ դա ես եմ», — Կարլսենի խոսքերն է մեջբերում VG-ն։

Նորվեգացի գրոսմայստերը հավելել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ վերջին երկու տարիներին հաղթող է ճանաչվել։
«Այժմ իրավիճակն այնպիսին է, որ արագ շախմատի աշխարհի առաջնությունը ինձ համար ամենակարևոր իրադարձությունն է», — նշել է Կարլսենը։

Արագ և բլից շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում։

--00—ԼՀ