ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այս մասին 24News-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Արշակ Կարապետյանը 05.12.2024 թվականից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ