ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ԱՆ Քրեակատարողական հիմնարկից։
«Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն»,- մանրամասնեցին հիմնարկից
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ