ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկը հավանության արժանացավ կառավարության կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որը կքննարկվի խորհրդարանում։

«Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով։ Բայց նաև պետք է արձանաքրենք, որ մինչև հանրաքվեի հարցը պետք է որոշակի գործողություններ անենք՝ քննարկենք Եվրամիության հետ ճանապարհային քարտեզ»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ակնկալվում է, որ նախագիծը խորհրդարանում կքննարկվի այս ամսվա վերջին:

--00—ՅՄ