ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 40-ամյան Սաթենիկ Պ․-ն և հայտնել, որ 2024 թ. օգոստոսի սկզբից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ հանգամանքերում իրենց բնակարանում գտնվող զարդատուփից անհետացել 2 մլն 500 հազար դրամի համարժեք ոսկյա զարդեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, որտեղ Սաթենիկ Պ․-ն ներկայացրել է գողության դեպքի մանրամասները ։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սաթենիկ Պ․-ն աշխատում է «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ որպես առաքման բաժնի համակարգող։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ