ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին, գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարիին․ Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»,- գրել է նա։
--00—ՅՄ