ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Նախկին հետխորհրդային տարածքից ԵՄ անդամ դառնալու ցանկություն են հայտնել Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան։ Առաջին երկուսի դեպքում այս խոսակցությունն արդեն շուրջ 15-20 տարվա վաղեմություն ունի, բայց նրանք այդպես էլ չդարձան ԵՄ անդամ։ Ի՞նչ է տալու Հայաստանին այս խոսակցությունն այն դեպքում, երբ ԵՄ ոչ մի պաշտոնյա երբեք մեզ չի ասել, որ մեզ սպասում են այդ կառույցում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի, ԵՄ-ն Հայաստանին ոչ մի անվտանգային երաշխիք չի տվել ու չի կարող տալ, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է բերել ծանր հետևանքների։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ