ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Իսրայելական ուժերը Լիբանանի Աիտա ալ-Շաաբում գտնվող Բինտ Ջբեյլ թաղամասում մի շարք տներ են պայթեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը:
Իսրայելի այս գործողության արդյունքում բարձր ձայներ են հնչել, որոնք լսվել են շրջակա գյուղերում:
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադար էր հաստատվել նոյեմբերի 27-ին, սակայն Լիբանանը տասնյակ անգամներ Իսրայելին մեղադրել է այն խախտելու մեջ:
--00—ՅՄ