ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Կանադան հրշեջներ և հատուկ սարքավորումներ է ուղարկում Կալիֆոռնիա՝աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:
Կանադայի կառավարությունից ասել են, որ ակտիվորեն ներգրավված են քննարկումներում ԱՄՆ տարբեր գործակալությունների հետ, որոնք կառավարում են Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքները:
Նշվում է, որ կանադական մի շարք գործակալություններ, այդ թվում՝ Կանադաի զինված ուժերը, ազգային գվարդիան պատրաստակամ են անձնակազմ և սարքավորումներ ուղարկել:
Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ:
--00—ԼՀ