Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture7

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում մեղադրել է ԱՄՆ իշխանություններին Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարելու համար բանտարկյալներին օգտագործելու մեջ։

«Որքան է հոգնացրել այս խավարամիտ կեղծավորությունը»,- գրել է նա։

«Հարյուրավոր բանտարկյալներ են հավաքագրվել հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, տեղական իշխանությունները հայտնում են, որ նրանք կազմում են հրդեհաշիջման ուժերի մոտ մեկ երրորդը»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հիշեցրել է, որ վերջին տարիներին ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս քննադատել են Չինաստանին հարկադիր աշխատանք կիրառելու համար։

--00—ՅՄ