ԱՄՆ-ից հայտնել են Կալիֆոռնիայում լայնածավալ հրդեհների առաջացման հնարավոր պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture2

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհները կարող էին առաջանալ վնասված մալուխի պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Edison International կոմունալ ընկերությանը։

«Ընկած մալուխ է հայտնաբերվել Eagle Rock Sylmar 220 կՎ լարման գծին միացված սյան վրա»,- ասվում է հրատարակության մեջ։

Ընկերությունը հավելել է, որ չի կարող հստակ ասել՝ մալուխի վնասը տեղի է ունեցել Հարավային Կալիֆորնիայում հրդեհների սկսվելուց առաջ, թե հետո։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ից Լոս Անջելեսում մոլեգնում են անտառային հրդեհները: Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենավերիչներից մեկը։ Ըստ օդերևութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։

--00—ՅՄ