Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture

Այսօր առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Այս զորավարժությունների ընթացքում հրթիռային, ռադիոլոկացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև օդաչուով և անօդաչու թռչող սարքերը հարձակողական և պաշտպանական առաջադրանքներ կիրականացնեն։

Այս զորավարժությունները տեղի կունենան Ֆորդո և Խոնդաբ միջուկային կենտրոններում միանգամայն իրական պայմաններում, և անվտանգության նկատառումներից ելնելով դրանց միայն մի մասը կհեռարձակվի, գրում է իրանական լրատվամիջոցը։

--00—ՅՄ