ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքիան հոկտոմբերի 16-20-ը «NAVTEX»-ի շրջանականերում արևելյան Միջերկրական ծովում կանցկացնի զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Զորավարժություններին անդրադարձել է հունական մամուլը, «Kathimerini» թերթում այն մեկնաբանվել է որպես «անակնկալ»:
Մասնավորապես նշվում է, որ Անկարան անսպասելիորեն հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ անցկացնելու է ծովային զորավարժություններ, մասնավորապես կրակային վարժանք։
Նշվում է նաև, որ զորավարժություններն արվում են ի պատասխան նրան, որ ԱՄՆ-ն երկու ավիակիր է ուղարկել արևելյան Միջերկրական ծով՝ Իսրայելին աջակցելու համար։
Մատնանշվում է, որ այս քայլով Թուրքիան ուղերձ է հղում՝ասելով, որ իրենք ներկա են նաև արևելյան Միջերկրականում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ