Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից «Trajan» քարշակային հաուբիցներ կգնի. The Economic Times

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

photo_2025-01-16_16-28-36

Հայաստանը Հնդկաստանից 155 մմ տրամաչափի «Trajan» քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի, հաղորդում է The Economic Times-ը։

Նշվում է, որ 155 մմ տրամաչափի հրետանային այս համակարգը մշակել են Հնդկաստանն ու Ֆրանսիան, իսկ դրա արտադրությամբ զբաղվում է հնդկական Larsen & Toubro կոնցեռնը։

Լրատվամիջոցը հավելում է նաև, որ զինատեսակը կառաքվի առաջիկա ամիսներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ