Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ղեկավարության շինծու դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

l-Um7PWJOwtT

Բաքվի դատարանում այսօր մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու, կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծությամբ տարփողում են, որ նրանց նկատմամբ Բաքվում առաջադրել են շուրջ մեկ տասնյակ մեղադրանքներ՝ նրանց վերագրելով մտացածին արարքներ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս դատավարությունն օգտագործելու է սեփական քարոզչության նպատակներով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտում են այս պահին գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս արդեն հայտարարել է, թե ոչ մի ցուցմունք չի տվել, իսկ իր մասնակցությամբ քննության բոլոր արձանագրությունները կեղծ են։

Ազատությու'ն հայ ռազմագերիներին...

--00—ՅՄ