Թուրքիան Հալեպում վերաբացել է իր գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

դֆ

Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով փակվելուց 12 տարի անց Թուրքիան հունվարի 20֊ին վերաբացել է իր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ 

Ավելի վաղ Թուրքիան վերսկսել էր Դամասկոսում իր դեսպանատան գործունեությունը, որը փակ էր 2012 թվականից։ Դեսպանությունը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերի 14-ից։ 

--00—ԼՀ