Ուզում եք պպզա՞ծ ավտոբուս նստեք, «զարյադշնիկով» ու «wi fi»-ով ավտոբուսներ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

«Չի կարող տրանսպորտի գինը հավերժ 100 դրամ լինի։ Այն պայքարը, որ ես իրականացրել եմ, իրականացրել եմ ջարդված գազելների, ծխող վարորդների, մահվան գազելների դեմ»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով քաղաքացիների դժգոհությանը, որն ուղղված է տրանսպորտի գնի բարձրացմանը։ 

Ըստ Սիմոնյանի, սա կեղծ, դեմագոգիկ օրակարգ է։ Նա կարծում է, որ իրավիճակը չի կարող համեմատվել տարիներ առաջ եղած իրավիճակի հետ։

«Ուզում եք պպզա՞ծ ավտոբուս նստեք, «զարյադշնիկով» ու «wi fi»-ով ավտոբուսներ ենք բերել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ