Երևանում 24-ամյա երիտասարդն ընկել է շենքի 6-րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

timthumb

Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելիք Մելիքյան 2 հասցեից «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Հիվանանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դանիել Ո․-ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ