ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հայաստանն իր հարաբերությունները Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ չի սերտացնում երրորդ երկրների հաշվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ կողմի հետ չենք իրականացնում։ Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ–ի հետ։ Ու սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը»,- ասել է նա։
Գրիգորյանը նշել է՝ եթե ԱՄՆ-ի կամ ԵՄ երկրների հետ փոխգործակցությունը համահունչ լինի Հայաստանի շահերին և բխի երկրի ինքնիշխանությունից, ապա կշարունակի զարգացնել այդ հարաբերությունները։
--00—ՅՄ