ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Բաքվի դատարանը դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։ Ավելի քան 1 տարի 4 ամիս Բաքվի բանտում գտնվող Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլան MediaHub-ին պատմեց իր սպասումների և այն մեծ հավատի մասին, որ Բաքվի դատարանն ազատ կարձակի ամուսնուն և Էրիկը հայրենիք կվերադառնա։
«Մեր աղջիկն ընդամենը 11 ամսական էր, երբ Էրիկը գերեվարվել է Արցախից։ Միլենան հիմա 2 տարեկան 3 ամսական է ու ամեն ինչ հասկանում է։ Շատ ենք կարոտում։ Հավատում եմ, որ անպայման կգա»,- ասաց կինը։
Երեկ՝ հունվարի 22-ին Էրիկը տուն է զանգահարել։ Ալլայի խոսքով՝ ամուսնու ձայնը վատ չի եղել, տրամադրությունը՝ ևս։ Նույն բանտախցում Էրիկի հետ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Հադրութի շրջանի 30-ամյա բնակիչ Վասիլի Բեգլարյանն են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ