ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Պարույր Հովհաննիսյանը։
Պաշտոնյան վստահեցրեց, որ Իրանը դժգոհություն չի հայտնել սահմանային հսկողության ամերիկացի մասնագետների հայ-իրանական սահման ժամանելու կապակցությամբ։
«Մենք քննարկում ենք իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց այս հարցը վերաբերում է մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտների։ Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են»,–ԱԺ–ում պատասխանելով ArmeniaSputnik–ի հարցին, ասաց Պարույր Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների ծառայությանը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում, Հովհաննիսյանը չբացառեց, որ հետագայում նրանց ծառայությունները ևս կարող են պահանջված չլինել։
--00—ԼՀ