ՀՀ-ի և Իրանի սահմանը միշտ խաղաղ է եղել, իսկ ՌԴ սահմանապահների աշխատանքը մենք ենք արդեն իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Երևանը ևս կշահի Ռուսաստանի և Իրանի ռազմավարական գործընկերությունից։ Այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցի ընթացքում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Իրանի միջև սահմանը միշտ էլ հանգիստ է եղել և այդպես շարունակվելու է, այնտեղ երբեք որևէ խնդիր չի եղել։ ՌԴ սահմանապահների վերաբերյալ հարցադրմանը արձագանքեմ․ Հայաստանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարածի համար, հիմա արդեն մենք ենք իրականացնում այդ աշխատանքը», - հավելեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

 

--00—ԼՀ