ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա-Վերֆելի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի մեջտեղում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հաաղորդում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 07 բժիշկների խումբն արձանագրել է նրա մահը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Արմեն Հովհաննիսյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամազդ Հարությունյանի, Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
--00—ԱՊ