Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ բախվել են «Mercedes»-ը, «Honda»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

photo_2024-07-29_12-01-27

Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հարևանությամբ բախվել են «Mercedes», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով այնուհետև «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել LED լույսը և մասամբ հայտնվել «Honda»-ի վրա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ