ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հայաստանի արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայնշանկարին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է X-ի միկրոբլոգում:
«Սրտանց ողջույններ և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս պարոն Ջայնշանկարին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- նշված է ՀՀ արտգործնախարարի գրառման մեջ:
--00—ՅՄ