Պատրաստ ենք նաև հետագայում զարգացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ ԵԱՏՄ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

կո.j

Մենք պատրաստ ենք նաև հետագայում զարգացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։

Մենք գնահատում ենք այն փոխգործակցությունը, որ կա ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ԵԱՏՄ շրջանակում։ Մասնակցությունը ԵԱՏՄ–ին մեր երկրներին բարգավաճում է բերում»,– պատասխանելով ArmeniaSputnik–ի հարցին ասել է   ՀՀ–ում ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը հույս ունի, որ Հայաստանի ԱԳ նախարարի վերջին այցը Մոսկվա խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

--00—ԼՀ