ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։
Roadpolice.am կայքում գործարկված հարթակը հնարավորություն է տալիս ընտրել որակավորման տեսական և գործնական քննությունների օրն ու ժամը:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ տեղում առաջացող հերթերի խնդիրը կկարգավորվի նոր հիբրիդային համակարգի միջոցով, որը հնարավորություն կտա համադրել օնլայն և կենդանի հերթերը։
--00—ԼՀ