Իշխող ընտանիքն իր կյանքը փրկելու համար Թուրքիայում է ապաստան գտնելու, նրանք այլևս աջակից չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News 

Աշխարհը փոխվում է, այլևս ուրիշ Ամերիկա է, Եվրոպան քանդվում է, նոր կայսրություններ են ձևավորվում, իսկ այս իշխանությունը մնացել է «Հին աշխարհում», ԱՄՆ-ի հեռացող ադմինիստրացիայից թուղթ է ստացել, որը ոչ մի ազդեցություն չի ունենալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Իշխող ընտանիքը, եթե հույսը դրել է, որ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում իրենց ապաստան կտան, դա էլ չի լինելու, նրանք իրենց կյանքը փրկելու համար Թուրքիայում են ապաստան գտնելու։ Փաշինյանի աջակիցներն այլևս չկան՝ ԱՄՆ, ԵՄ, պարզ չէ, թե ինչ է լինելու իրենց հետ, մի տաբերակ է մնում՝ Թուրքիան։ Փաշինյանի շեֆը Էրդողանն է, երկիրը ոչնչացնելու գնով ուզում է իր կաշին փրկել, իզուր չէր Էրդողանի գիրքը գրկել»,- հավելեց Դանիելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ