ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ պետությունը բավարար քայլեր անում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանից հետ բերելու համար։ Նրանք այնտեղ են մնացել, որ վերջին արցախցին դուրս գա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Նա նաև հերքել է քաղաքական դաշտում տարածված այն լուրերը, որ Արցախի նախագահները հանձնվել են Ադրբեջանին այն բանից հետո, երբ ինքն ու մի խումբ այլ մարդիկ ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից ու պահվել այնքան ժամանակ, քանի դեռ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանն ու մյուսները չեն հանձնվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ