ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում, նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարները, որոնք հետապնդվում են իրենց գործունեության և տեսակետների համար, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանի խոսքով, Արցախի բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ