ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Կարևորում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտը։ Այս մասին Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե իբր «ՀՀ Սահմանադրության ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մտահոգիչ են»։
«Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։
--00—ՅՄ