ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «X»-ի հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերությունից բխող տնտեսության, էներգետիկայի, կապի, հումանիտար խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված տարբեր թեմաներ։
Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է հետկոնֆլիկտային վերականգնման և տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերի առկա իրավիճակի մասին։
--00—ԼՀ