ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում երկրի 7 մարզերի օդային տարածքներում ոչնչացրել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր ՀՕՊ–ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 25-ը՝ Ռոստովի, 8-ը՝ Վոլգոգրադի, 6-ը՝ Կուրսկի, 4-ը՝ Յարոսլավլի և 2-ական՝ Բելգորոդի, Վորոնեժի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ