Տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են․ ԱԱԾ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ւ.jpe

Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Միլադ Ղահրամանիաֆշար

1

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

2

Մեհդի Մոհամմադի

3

Համեդ Ազիզի Մալեկի

4

Նադեր Ղաֆարի

5

Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:
  --00—ԼՀ