ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրամիություն, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն ամենուր։
Մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ... ու՞ր եք»։
--00—ՅՄ