Մայր աստվածություն ցուցադրությունը հասանելի է նաև ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվող տոմսերով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

l-0x0wh-786x458z-1

Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»,- գրել է նա։

--00—ՅՄ