Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ս


Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտակարգ ծառայություններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ զոհվածը տղամարդ է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս չորս մարդ տուժել է։

Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գերատեսչությունը հետևում է Ավիացիոննայա փողոցի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը։

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշվել, թե որ հոդվածով։ 

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ զրուցակից ավելի վաղ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, շենքի մուտքի մոտ նռնակ է պայթել։

--00--ԱՀ