ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Պայթյուն է տեղի ունեցել Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում: Դեռևս անհայտ հանգամանքներում սահմանի թուրքական կողմում՝ Դողուբայազետի (Բայազետ) անցակետից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Առավոտյան ժամը 6-ին ավելի քան 40 մ բարձրացած կրակի բոցերը խուճապ են առաջացրել շրջակա գյուղերի բնակչության մեջ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության, քաղպաշտպանության ու անվտանգության ծառայողները, որոնք փակել են խողովակաշարի՝ մինչ հրդեհի վայրը տեղակայված փականները:
Հաղորդվում է, որ հրդեհի մարումը պետք է սկսվի խողովակաշարի մեջ մնացած գազը վերջանալուց հետո: