Գառնիկ Դանիելյանը տուժող է ճանաչվել՝ մեքենայից կատարված գողության գործով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

գառնիկ դանիելյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տուժող է ճանաչվել՝ իր մեքենայից կատարված գողության գործով։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՅԴ գրասենյակի մոտ թալանել, ապա փորձել են այրել Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի վրայից հափշտակել են մոտ 2,000 դոլար արժողությամբ ավտոպահեստամաս։ Նշենք, որ Դանիելյանն այդ ընթացքում մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (խոշոր չափերով գողությունը ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական վարույթով կա մեկ տուժող: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց Ավդալյանը։

--00--ԱՀ