ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ տուժել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մասնակցել է պետական հեղաշրջումների նախապատրաստմանը՝ օգնելով «ժողովրդավարության առաջխաղացմանը»։
«Աշխարհի երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է քաղաքացիական ակտիվիստների, ընտրություններին ուղարկված դիտորդների, լրագրողների վերապատրաստման դասընթացների ֆինանսավորման հաշվին։ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա. սա «ժողովրդավարության առաջխաղացման» հարցում նման «օգնությունից» տուժած պետությունների ոչ ամբողջական ցանկն է», - գրել է Վոլոդինը տելեգրամյան ալիքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ