Եթե Գինոսյանին մեկ բառով նկարագրեմ, կասեմ՝ հզոր հայ, ես նրա կարիքը շատ ունեմ. Մրո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News 

Ես վստահ եմ հոգու անմահությանը, հատկապես Գագիկ Գինոսյանը չի ապրել իր անձի համար, նա այսօր շարունակում է ապրել բոլորիս համար, նրա քայլերը միտված էին մեր ինքության պահպանմանը, եթե Գինոսյանին մեկ բառով նկարագրեմ, կասեմ՝ հզոր հայ, ես նրա կարիքը շատ ունեմ։ Այսօր հայտնի պարուսույց Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցի առթիվ նրա հարազատներն այցելել էին Եռաբլուր, որտեղ իր խոսքում վերնոշյալի մասին խոսեց ՀՀ վաստակավոր արտիստ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

«Ես իր կարիքը շատ ունեմ, Գինոսյանի հետ ապրել ենք ամեն ինչ, ոչ թե քննարկումներ ենք ունեցել, ապրել ենք թե՛ հաղթանակները, թե՛ այս ողբալի վիճակը։ Գինոսյանի գործը բոլորս պետք է շարունակենք», - իր խոսքում նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ