Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

photo_2025-02-06_17-39-49

Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր:

Ըստ քրդական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ Իրաքի Սուլեյմանիյե շրջանի քրդաբնակ գյուղերից մի քանիսը ենթարկվել են Թուրքիայի օդուժի հրթիռակոծմանը:

Որպես պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ տեղի քուրդ զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերել Թուրքիայի զինուժի դեմ մարտերում:

Աղբյուրը նշում է, որ զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ