Ստեփանավանում հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Screenshot_1

Այս պահին արվում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքների գնահատում: 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ շենքում փաստացի 32 բնակվող է եղել․ 54 գրանցված բնակիչ ուներ շենքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ