Ստամբուլում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

,

Ստամբուլում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում. հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ-ն ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քոուլթերը։


--00--ԱՀ