Mercedes-ը «Բելաջիո»-ի մոտ բախվել է մայթեզրի եզրաքարին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

155

Երեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com.ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 

 --00—ԱՊ