ՔՊ-ն վաղ թե ուշ Սյունիքի միջանցքը տալու է՝ անունն այլ կերպ կոչելով, պահելու քաղաքական կամք չունեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News 

Իշխանությունը նպատակ է դրել ստորացնել ու նվաստացնել այն ամենը, ինչ արվել է 30 տարի Արցախը պահելու համար, արցախցիներն արյուն թափելով են պահել իրենց երկիրը, մինչև այն լքվեց ՀՀ-ի կողմից: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։ 

«Արցախը լքված էր ՀՀ-ի կողմից, սով էր այնտեղ, բայց կարողացել են պայքար մղել, բա աջակցե՛իք, որ կռվեին, ոչ թե հանձնեիք Ադրբեջանին: Դավաճանել և թիկունքից հարվածել են Արցախին, հիմա իրավունք չունեն պահանջել նրանցից, որ մնան, լկտիություն է», - հավելեց Մանվելյանը: 

Խոսելով Սյունիքի ճանապարհի մասին իշխանության այն հայտարարություններից, թե կարող է Մեղրիով անխոչընդոտ և պարզեցված ընթացակարգերով կապ լինի, միջազգայնագետը նշեց, որ Թուրքիան բավականին ակտիվ ներգրավված է այս հարցում, ինչը վտանգավոր է. «Վաղ թե ուշ ճանապարհը զիջելու են՝ անունը միջանցք չդնելով, երբ թշնամուն պարզեցված ընթացակարգով ճանապարհ ես զիջում, դա առիթ է լինելու ռազմական գործողություն անելու և իր ուղևորափոխադրումը վերահսկելու համար, իրենք քաղաքական կամք չունեն»: 

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ