Կառավարությունը աճուրդով վաճառքի է հանել Իսակովի պողոտայում գտնվող 4 հողամասերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

karavarutyan_nist_shabat.am59

Կառավարության այսօրվա նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Իսակովի պողոտա 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող հողամասերի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։

Ըստ այդմ, 4 հողամասերի արժեքներն են՝ 2,78 մլրդ դրամ, 544 մլն դրամ, 1 մլրդ դրամ եւ 2,84 մլրդ դրամ:

--00--ԱՀ