ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին նամակ եմ ուղարկել, թող պարզեն՝ ո՞վ է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ տանում։ Այսօր այս մասին ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Գրություն եմ պատրաստել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունով, ինչպես երեկ հայտարարել եմ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Տեղեկացրել եմ, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ պետական դավաճանության տարրեր և նամակում կցել եմ Փաշինյանի բառացի ասված խոսքերը։ ԱԱԾ տնօրենին հորդորել եմ՝ սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ընթացք տալ, ինձ տեղեկացնել ընթացքի մասին։ Ամեն անպատասխանատու հայտարարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել, չպետք է անպատասխան մնա, կտեսնենք՝ ով է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ արել և անում, ով է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ով է աշխատում հայ ժողովրդի դեմ։», - իր խոսքում նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ