ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Մյունխենի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Verdi արհմիության ցույցի մասնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դատելով դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper, հայտնում է Deutsche Welle-ն։
Վարորդը ձերբակալվել է, ոստիկանները հետաքննում են հանգամանքները։
--00—ՅՄ