ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փաշինյանը թող հեքիաթներ չպատմի, Հայաստանի ու Արցախի թնջուկը չի անցել, մեր բոլոր ներքաղաքական, արտաքին ու անվտանգային հարցերը Արցախի կորստի շուրջ են։ Փաշինյա՛ն, եթե տակդ մաքուր է, կեղտ չկա, 1994-ից մինչև 2019 թվականի բանակցային բոլոր փաստաթղթերը հրապարակի՛ր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Շարմազանովը նշեց, որ Թրամփ-Պուտին պայմանավորվածությունից շատ բան է պարզ լինելու, նոր աշխարհակարգ է ստեղծվելու, Ռուսաստանին հեռացնել չի ստացվելու, իսկ Նիկոլի իշխանությունը պատմության աղբանոցն է նետվելու։
«Նիկո՛լ, անգամ «ախուրյանցի Անոն» էլ քեզ չի ուզում ընտրի, դու զրո լեգիտիմություն ունես, խաբել ես հայ ժողովրդին, ոչ մեկ քեզանից գոհ չէ, բացի քո շրջապատից»,- ավելացրեց Շարմազանովը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ